-
02.11.2014|
12:37
ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում շարունակում են ընթանալ «Հայաստանը աշխարհքաղաքական համատեքստում» խորագրով վերապատրաստման դասընթացները:
Ծրագրի երկրորդ օրը բավականին հագեցած էր:
-
02.11.2014|
12:33
ԱՄՆ-ը այսօրվանից կանցնի ձմեռային ժամանակի՝ ժամը 02:00-ին ժամացույցի սլաքները հետ տանելով մեկ ժամով:
-
02.11.2014|
12:32
Նոյեմբերի 2-ին ՄԱԿ-ում առաջին անգամ կնշեն Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրը:
-
02.11.2014|
12:30
Ֆրանսիայում հոսպիտալացվել է Էբոլայով վարակված ՄԱԿ-ի աշխատակիցը:
-
02.11.2014|
12:28
Այսօր մարզային մարմինների ընտրություններ տեղի կունենան ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, որոնք գտնվում են ռուսամետ զինված խմբավորումների վերահսկողության տակ:
-
01.11.2014|
14:49
Ճապոնիայի թագաժառանգ արքայադուստր Մասակոն 11 տարի անց առաջին անգամ մասնակցել է հանդիսավոր արարողության` ներկայանալով հանրությանը:
-
01.11.2014|
14:48
Իրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերին կլինի Բաքվում: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինն ասել է, որ այցը կկայանա առաջիկա 20 օրերին:
-
01.11.2014|
14:46
Պաշտոնական այցով Փարիզ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Օլանդը, ըստ Trend գործակալության:
-
01.11.2014|
14:46
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ երկրում ձևավորված ընդդիմությունը իշխանություններին դեռևս պահանջներ չի ներկայացրել, իսկ իրենք կատարում են կառավարության ծրագիրը, որը հաստատել են իրենք: Ընդդիմության՝ իշխանափոխության պահանջը նա համարում է խոսքի ազատություն:
-
01.11.2014|
14:43
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Twitter-ի իր էջում գրել է, որ Գերագույն ռադայում իր խմբակցությանը առաջարկել է Արսենի Յացենյուկի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում: